-
15.09.2015|
10:28
Հինգերորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի և սեպտեմբերի 15-17-ի ԱԺ նիստերի օրակարգերում ընդգրկվել են 173 հարց և 42 միջազգային պայմանագիր:
-
15.09.2015|
10:27
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և շնորհավորել է նրան ծննդյան 50-ամյակի առթիվ:
-
15.09.2015|
10:26
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անդրադարձել է այն քննարկումներին, թե Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կարող է նշանակվել վարչապետ:
-
15.09.2015|
10:25
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագիծ, ծանոթացել իրավիճակին և զինվորների ծառայության ընթացքին:
-
15.09.2015|
10:24
Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահի թեկնածուների եկամտի և գույքի մասին տվյալները: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2014-ին վաստակել է 551,8 մլն բելառուսական ռուբլի (մոտ 2,1 ՌԴ ռուբլի), անշարժ գույք և այլ ունեցվածք չունի:
-
15.09.2015|
10:23
Միգրացիայի հարցերում ԵՄ միասնականությունը ավելի կուժեղացնի նրա արտաքին քաղաքական դիրքորոշումը՝ միգրացիայի հարցերով ԵՄ ներքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերով և հարևանության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
-
15.09.2015|
10:23
Սահմանված ժամկետում դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:
-
15.09.2015|
10:22
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Տաջիկստան է մեկնել նախագահ Սերժ Սարգսյանը և հանդիպել է նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
-
15.09.2015|
10:20
Թուրքիայում ոստիկանությունը խուզարկումներ է անցկացնում Notka թերթի համարի արգելքից հետո, որի շապիկին եղել է դագաղների հետ ուրախ սելֆի անող երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի լուսանկարը:
-
14.09.2015|
22:22
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 13-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։